«Իբրև բրենդ» Roberto PiralOFF

Շատ ժամանակ ընկերությունները իրենք իրենց բրենդ են համարում առանց հասկանալու՝ ինչ է այդ բրենդ կոչվածը :

Բրենդ հասկացությունը բավականին նուրբ և միևնույն ժամանակ լուրջ հասկացություն է: Շտապեմ հիասթափեցնել այն կազմակերպություններին ,որոնք կարծում են, թե բրենդը պատին կցված անվանում ն է , այս կամ այն պրոդուկտի վրա լոգոտիպ փակցնելը և նմանատիպ այլ երևույթներ: Երբեմն առևտրով զբաղվողները որոշում են բացել խանութ, վրան փակցնել անվանում և իրենք իրենց բրենդ հռչակել , սակայն շատերի մեջ հոգեբանությունը մնում է առևտրականի և ընդամենը զբաղվում են պրիմիտիվ առևտրի մի քիչ քաղաքակիրթ տարբերակով:

Իսկ ի՞նչ է բրենդն իրականում

Բրենդը չի սկսվում անվանումից և վերջանում գեղեցիկ տոպրակով, բրենդը զգացողություն է, բրենդը սպասարկում է, բրենդը վերաբերմունք է, բրենդը այն է, երբ խանութում քո անզգուշության պատճառով ջարդված իրի համար քո փոխարեն քեզնից են ներողություն խնդրում՝ պատճառած անհարմարության համար, բրենդը կյանք է, և վերջապես բրենդը էմոցիա է, այլ ոչ թե առևտուր:

 

ROBERTO PIRALOFF 

Այս խանութի արտադրանքից օգտագործել եմ 3 անգամ : Առաջին անգամ երևի 2010 թվականն էր, երբ բավականին բարձր գնով գնեցի 1 զույգ բավականին գեղեցիկ կոշիկ : Ուրախությունս երկար չտևեց, երբ անձրևի հեղեղի տակ կոշիկներս թղթի նման փրթվեցին, հետո միայն հասկացա, որ դրանք իրոք թղթանման նյութի հիմքի վրա էին պատրաստված: Դե ինչ կարող էի անել , հաջորդ օրը ստիպված ուրիշ խանութից նոր կոշիկ գնեցի: Այդ անգամը վերջինն էր, երբ այնժամանակվա “ROBERTO” խանութից գնում կատարեցի, մինչև 2017 թվականի հունվար ամիսը, երբ ընկերոջս հետ կրկին հայտնվեցի այդ խանութում : Ես նույնիսկ չէի էլ պլանավորել գնում կատարել, բայց նկատեցի մի զույգ ձմեռային երկարաճիտ կոշիկ, որն ուներ բավականին բարձր գին և բավականին մեծ զեղչ : Ինչևէ, միգուցե զեղչի չափը ևս ազդեց որոշմանս վրա(իրականում ես գիտեմ զեղչային քաղաքականության մեխանիզմը), սակայն այդ կոշիկի տեսքը շատ հավանեցի և գնեցի այն: Ասեմ, որ այդ կոշիկները 3 ամիս պատվով ծառայեցին ինձ, և ես այդքան էլ դժգոհ չէի:Սկսեցի կարծել, որ այս տարիների ընթացքում որևէ բան է փոխվել տվյալ բրենդի որակի մեջ : Սակայն 2018 թվականի հունվար ամսին կրկին հիասթափություն ապրեցի : Ամանորի կապակցությամբ նվեր ստացա գոտի, որը կրկին ուներ գեղեցիկ տեսք և բավականին հետաքրքիր լուծում էր տրված դիզայնին: Սակայն կապելուն պես մետաղական մասից ջարդվեց : Դե ինչպես ցանկացած նորմալ բրենդի պարագայում կլիներ, մենք որոշեցինք տանել տվյալ խանութ-սրահ և գոնե փոխել այն: Սակայն այստեղ մեզ հերթական հիասթափությունն էր սպասվում: Խանութի աշխատակիցը ոչ այդքան զարմացած դեմքով (երևի պարբերաբար առնչվում էր տվյալ խնդրի հետ) , սկսեց մեղքը բարդել մեզ վրա, թե իբր ուժեղ ենք քաշել, ճիշտ չենք օգտագործել և այլն: Երևի այդ տիկինը կարծում էր, թե առաջին անգամ ենք գոտի գնում և մոռացել ենք ուսումնասիրել օգտագործման կանոնների գույություն չունեցող թուղթը : Ինչևէ երկար բարակ խոսակցություններից հետո նա ուղիղ ձևով ասաց, որ չի կարող փոխել այդ ապրանքը, և իբր փոխելու դեպքում՝ իր բառերով ասած ՝կմնա իր վրա: Ես թողեցի այդ ապրանքը խանութում և դուրս եկա առանց հասկանալու դրա հետագա ճակատագիրը:

Հաջորդ օրը զանգահարեցինք տվյալ խանութ պարզելու համար տվյալ խնդրի լուծումը: Պարզվեց , որ իրենց որոշումը եղել է դեն նետել մեր ապրանքը, և դեն են նետել:

Բրավո: Իրոք գրագետ մոտեցում: Իսկ միգուցե դեն չեն նետել այլ փոխել են վնասված մասը և նորից դրել են վաճառքում կամ, ով գիտի, միգուցե հենց առանց փոխելու էլ վաճառեն և, բախտները բերի, կրկին հետ գա ու վերավաճառեն: Իսկ իրենց թվում է՝ լուրջ գործ են անում և բրենդ են վաճառում : Պարոնայք կրկին շտապեմ հիասթափեցնել ձեզ, դուք ընդամենը զբաղվում եք ամենահասարակ առևտրով և երբեք հեռու չեք գնա:

Նյութի հեղինակ՝  Ա.Արզումանյան