Թոփ 5 ինֆլյուենսեր-մարքեթինգի ռազմավարություն

 

Մարքեթոլոգների 94%-ն օգտագործում է ինֆլյուենսեր-մարքեթինգ, քանի որ այն ապահովում է 11 անգամ ավելի բարձր ROI, քան ավանդական մարքեթինգը։ Այս  մարքեթինգը բրենդի, ապրանքների և ծառայությունների առաջմղման ձև է՝ կարծիքի առաջնորդների օգնությամբ: Նրանք կարող են  լինել սպորտի կամ շոու բիզնեսի աստղեր, կամ  այնպիսի օգտատեր, ով սոցիալական ցանցերում ակտիվ բաժանորդների մեծ լսարան ունի: Ըստ վիճակագրության՝ մարդկանց 92%-ը հակված է վստահել այլ անձանց առաջարկություններին, նույնիսկ եթե նրանք անձամբ չեն ճանաչում տվյալ անհատին։

Պետք է նշենք, որ ինֆլյուենսեր մարքեթինգը դարձել է ժամանակակից մարքեթինգային ռազմավարություն ձևավորելու գլխավոր ուղղություններից մեկը։ Այն թույլ է տալիս բրենդերին առավել անձնական և վստահելի կերպով հաղորդակցվել իրենց թիրախային լսարանի հետ։ 

BrandOn-ի այս բլոգում կներկայացնենք 5 արդյունավետ ռազմավարություն, որոնք կարող են օգնել ձեր բիզնեսին մեծացնել ճանաչելիությունն ու վստահությունը՝ համագործակցելով ինֆլյուենսերների հետ։

1․ Ճիշտ ընտրեք ինֆլյուենսերին

Ամենաթանկ սխալներից մեկը սխալ ինֆլյուենսերի ընտրությունն է։ Անհրաժեշտ է ընտրել այն անձանց, որոնց լսարանը համընկնում է Ձեր թիրախային հաճախորդների հետ։ Մարքեթինգային ընկերություններն օգնում են վերլուծել տվյալները, ներգրավվածությունը և հավաստիությունը՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։



Ինչպե՞ս ընտրել ճիշտ  ինֆլյուենսեր ձեր բիզնեսի համար՝ 

Կարծիքի լիդերները պայմանականորեն բաժանվում են 5 հատվածի.

Հայտնի մարդիկ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի դերասաններ, մարզիկներ և այլ հասարակական գործիչներ։

 

Opinion Leader ՝ փորձագետներ նեղ ոլորտներում, օրինակ՝ բժշկության, ֆինանսական և այլ ոլորտներում։ 

Discoverer՝ մարդ, ով բացահայտում է նոր թրենդներ կամ միտումներ: 

Sharer`  մեկը, ով տեղեկատվություն է տարածում տարբեր ուղիներով (սոցիալական ցանցեր, մեսենջերներ և այլն);

User՝ «սովորական» լսարան, աշխատում է միջին ընկերությունների համար։

 

2․ Հստակ սահմանեք նպատակները

Ի՞նչ եք ցանկանում՝ տեսանելիություն, վաճառք, հետևորդների աճ, թե՞ նոր ապրանքի ներկայացում։ Նպատակները պետք է չափելի լինեն, որպեսզի գնահատեք մարքեթինգային ծառայությունների արդյունավետությունը։

Ապրանքանիշի ճանաչում

Վաճառքի աճ

Հանդիսատեսի հավատարմության բարձրացում

Սպառողների ներգրավվածություն և պահպանում

Մեծացնել բաժանորդների թիվը

Ձեր սահմանած նպատակները կորոշեն, թե որ ինֆլյուենսերին եք ներգրավելու արշավը սկսելու համար:

Երբ դուք սահմանեք ձեր արշավի նպատակները և կատարողականի չափանիշները, ներբեռնեք ընթացիկ վիճակագրության հաշվետվությունները՝ ապագայում չափումները համեմատելու համար:

3․ Ստեղծեք կրեատիվ և էմոցիոնալ կոնտենտ

Թույլ տվեք ինֆլյուենսերին ստեղծել բնական և իրենց ոճին համապատասխան կոնտենտ։ Մարդիկ ավելի շատ վստահում են անկեղծ և հետաքրքիր պատմություններին, քան ուղիղ գովազդին։

Որոշեք ձեր արշավն սկսելու հարթակը: Տարբեր սոցիալական ցանցեր ունեն իրենց բովանդակության ձևաչափը և լսարանը: Ընտրություն կատարելու մի քանի առանձնահատկություններ՝ 

 

Կենտրոնացեք ձեր լսարանի վրա․ Օգտագործեք այն ցանցերը, որոնք առավել հաճախ օգտագործում են ձեր սպառողները.

Բովանդակության ձևաչափ. Եթե ​​ցանկանում եք կենտրոնանալ լուսանկարների կամ կարճ տեսանյութերի վրա, ապա ավելի լավ է օգտագործել ինստագրամը: Տեսանյութերի,  ակնարկների համար ՝ Youtube-ը: 

Եթե ​​նպատակը սոցիալական ցանցերից դեպի կայք ավելի շատ տրաֆիկ ներգրավելն է, ապա ավելի լավ է օգտագործել Facebook-ը։ 

4․ Կիրառեք միկրոինֆլյուենսերների ուժը

Մեծ թվով հետևորդներ ունեցող անձինք միշտ չէ, որ ապահովում են բարձր ներգրավվածություն։ Փոքր, բայց նվիրված լսարան ունեցող միկրոինֆլյուենսերները հաճախ ավելի արդյունավետ են՝ հատկապես որոշակի  ոլորտներում։

5․ Մշտական համագործակցություն, ոչ մեկանգամյա

Երբ համագործակցությունը երկարաժամկետ է, լսարանը ավելի լավ է ընկալում բրենդի արժեքները։ Սա խորացնում է վստահությունն ու նպաստում հաճախորդների լոյալությանը։

Ինֆլյուենսեր մարքեթինգը թույլ է տալիս խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք է գովազդի արգելափակումը: Եթե ​​դեռ չեք օգտագործում այս խթանման մեթոդը, ապա բաց եք թողնում ձեր մրցակիցներից առաջ անցնելու և ավելի շատ հաճախորդներ ներգրավելու հնարավորությունը:

Սակայն, վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են եղել հասարակական կարծիքի առաջնորդների հետ աշխատելու հարցում: Բրենդները սկսել են նախընտրել միկրո ինֆլյուենսերներին, որոնք ունեն փոքր, բայց ակտիվ լսարան: Որոշ ընկերություններ, ինչպիսին Prada-ն է, օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ վիրտուալ ինֆլյուենսերներ ստեղծելու համար: Եվ չնայած կերպարները չեն ներշնչում նույն մակարդակի վստահություն, ինչ մարդիկ, նրանք գրավում են սպառողների ուշադրությունը։

Ամփոփելով բլոգը՝ նշենք, որ համապատասխան կարծիքի առաջնորդներ գտնելու և նրանց հետ արդյունավետ արշավ իրականացնելու համար արժե օգտվել մարքեթինգային ընկերություններից։ Այդպես դուք կխնայեք ձեր ֆինանսական ռեսուրներն ու ժամանակը։