Ի՞նչ ներառել ձեր Google Business Profile-ում՝ ավելի շատ հաճախորդներ գրավելու համար

 

Այսօր բիզնեսի ներկայությունը առցանց տարածքում դարձել է անփոխարինելի։ Ու եթե դուք ցանկանում եք, որ հաճախորդները գտնեն ձեզ ճիշտ պահին և ճիշտ տեղում, ապա Google Business Profile-ը (նախկինում՝ Google My Business) պետք է լինի ձեր առաջնային գործիքը։ Բայց մի՛ բավարարվեք միայն էջ բացելով։ Դուք պետք է վերլուծված և օպտիմալացված կերպով կառուցեք ձեր պրոֆիլը՝ օգտագործելով վեբ կայքերի SEO-ի, տեղական SEO-ի և մարքեթինգային ընկերությունների փորձը։

 1. Ունեցեք ճշգրիտ և հետևողական անուն

Ձեր բիզնեսի անունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին այն օգտագործվում է փողոցում՝ ցուցանակի վրա, հստակ և առանց արհեստական բանալի բառերի։ Օրինակ՝ մի գրեք «ABC շինարարություն՝ լավագույն շինարարական ծառայություններ Երևանում», այլ գրեք՝ «ABC Շինարարություն»։ Google-ը պատժում է նման գերհագեցած անվանումները։

 2. Լրացրեք կոնտակտային ամբողջ ինֆորմացիան

Բացի հասցեից, հավելեք հեռախոսահամար, էլ․ փոստ, աշխատանքային ժամեր։ Համոզվեք, որ այս տվյալները համընկնում են ձեր կայքում և սոցիալական մեդիայի էջերում տեղադրված տվյալների հետ։ Այս համապատասխանությունը կարևոր է վեբ կայքերի SEO-ի և Google-ի վստահության տեսանկյունից։

 3. Վիզուալ կոնտենտը՝ համոզման ամենաուժեղ գործիքը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուսանկարներով էջերը ստանում են մինչև 42% ավելի հարցումներ։ Լուսանկարեք ձեր թիմը, սրահը, ապրանքները, աշխատանքային գործընթացը։ Կրկնակի հաջող է, եթե օգտագործեք պրոֆեսիոնալ ֆոտոշարք, որը ներկայացնում է ձեր բրենդի ոճը։

 4. Գրեք ընդգծված ու արժեքային նկարագրություն

Ձեր բիզնեսի նկարագրությունը հիանալի հնարավորություն է համադրելու տեղական SEO և վեբ կայքերի SEO ռազմավարությունը։ Օգտագործեք հիմնական ծառայությունների անունները, ձեր առավելությունները, նպատակը և արժեքները։ Օրինակ՝«Մենք՝ որպես մարքեթինգային ընկերություն Երևանում, տրամադրում ենք վեբ կայքերի SEO ծառայություններ, տեղական բիզնեսի օպտիմալացում և գովազդային արշավների կառուցում՝ նպատակ ունենալով բարձրացնել ձեր առցանց տեսանելիությունը»։

 5. Ակտիվացրեք հաճախորդների կարծիքները և պատասխանեք

Գրեթե բոլոր օգտվողները նախքան գնում կատարելը կարդում են օգտատերերի կարծիքները։ Խնդրեք գոհ հաճախորդներին թողնել ակնարկ։ Մի մոռացեք պատասխանել նաև բացասական կարծիքներին՝ քաղաքավարի և կառուցողական ձևով։ Սա ցույց է տալիս ձեր պատասխանատվությունը և հաճախորդների հետ ճիշտ կապը։

 6. Օգտագործեք Google Posts գործառույթը

Google Business Profile-ը հնարավորություն է տալիս նաև տեղադրել նորություններ, ակցիաներ, միջոցառումներ կամ այլ օգտակար տեղեկություններ։ Այս «փոստերը» հայտնվում են ձեր պրոֆիլի գլխավոր էջում և ուժեղացնում են օնլայն ակտիվությունն ու ներգրավվածությունը։

 7. Մոնիթորինգ և վերլուծություն

Ամեն ամիս ստուգեք ձեր պրոֆիլի վիճակագրությունը՝ քանի մարդ է տեսել, զանգել, սեղմել կայքի հղումը։ Սա թույլ կտա հասկանալ՝ որ հատվածներն են լավ աշխատում, իսկ որոնք՝ կարիք ունեն բարելավման։